Մեր Մասին

        "ՄԱԹևՈՍՅԱՆ ՎԱՅՆ" ընկերությունը ընտանեկան գինու արտադրություն է,որի հիմնադիրը հանդիսանում է Վահրամ Մաթևոսյանը,ով 2001թ-ից Վայոց Ձոր մարզի Աղավնաձոր գյուղում կառուցելով գինու գործարան սկսել է զբաղվել գինու արտադրությամբ: Վայոց Ձոր մարզը համարվում է խաղողի աճեցման և մշակման ամենամեծ կենտրոններից մեկը Հայաստանում և հայտնի է իր Արենի սև խաղողի տեսակով:Ընկերությունն ունի Արենի խաղողի այգիների շուրջ 80.000 մ2, որը գտնվում է Աղավնաձոր գյուղում, ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա: Աճեցված խաղողն օգտագործվում է կարմիր չոր, կիսաչոր և կիսաքաղցր գինիների պատրաստման համար:  Արտադրության գործընթացում ընկերությունը օգտագործում է ժամանակակից սարքավորումներ: Գինու արտադրությունը իրականացվում է հիմնականում  ավանդական եղանակներով:  Ընկերությունը վաստակել է բարձրորակ գինիներ արտադրողի համբավ և գրավել հայկական և արտասահմանյան շուկայի սպառողների գնահատումը: "Մաթևոսյան" գինիները արժանացել են բազմաթիվ պարգևների և քանի որ արտադրած գինիները համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին, ընկերությունն արտահանում է իր տեսականին Ռուսաստան, իսկ մոտ ապագայում պլանավորում է շուկայի ընդլայնում  Եվրոպական երկրներում: