Հայկական խաղողագործության պատմությունը

Купить СНПЧ А7 Великий Новгород, оперативная доставка
     Հայաստանն աշխարհի այն երկրներից է, որտեղ խաղողագործությամբ զբաղվել են վաղ ժամանակներից: Հայկական գինեգործությունն ունի շուրջ 6000 տարվա պատմություն: Գինու արդյունաբերական արտադրությունը Հայաստանում սկսվել է 1870-ական թվականներին: Սովետական իշխանության տարիներին գինեգործությունը Հայաստանում մեծ զարգացում ապրեց, սակայն Սովետական Միության փլուզումը հաջորդվեց հայկական գինու արտադրության ժամանակավոր անկումով:

 Վերջին տարիներին Հայաստանի գինու արտադրողներն սկսեցին վերականգնել խաղողի այգիները և հիմնադրեցին նոր գործարաններ: Տնտեսության զարգացումը նոր շունչ տվեց Հայաստանի գինու արդյունաբերական արտադրությանը: Ներկայումս, Հայաստնում կան ավելի քան 50 գինի արտադրողներ: